Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հաստատեց բարձր կարգը

Հաստատեց բարձր կարգը
18.12.2016 | 17:43

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու ճապոնական «Կասիմա Անտլերսը»: Խաղի հիմնական ժամանակը կողմերից և ոչ մեկին առավելություն չբերեց՝ 2:2: Նշանակված լրացուցիչում մադրիդցիների թե ահռելի փորձը, թե բարձր խաղամակարդակը զգացնել տվեցին: Այդ երեսուն րոպեներին Քրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ հանդիպման վերջնական հաշիվը դարձնելով 4:2 (պորտուգալացին մեկ գոլ էլ խփել է հիմնական ժամանակում):

«Արքայականն» իր պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում: Առաջինը երկու տարի առաջ էր: Ակումբային աշխարհի չեմպիոնի տիտղոսին նրանից շատ արժանացել է «Բարսելոնը»՝ երեք անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ